Ուկրաինային մոտ երկու տարի է պետք տնտեսական դրությունը կայունացնելու համար. Յացենյուկ


22:26 , 11 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Ուկրաինային մոտ երկու տարի անհրաժեշտ կլինի երկրում տնտեսական դրությունը կարգավորելու համար: Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենի Յացենյուկը, գրում է ITAR-TASS-ը:

Յացենյուկը նաև վստահություն է հայտնել, որ գրիվենի կուրսը կկայունանա Արժույթի միջազգային հիմնադրամի առաջին տրանշները ստանալուց հետո: «Մենք լուրջ բարեփոխումների փաթեթ ենք ընդունել: Երկու շաբաթվա ընթացքում մենք արդեն սպասում ենք ԱՄՀ-ի որոշմանը, Ուկրաինան լուրջ ֆինանսական օգնություն կստանա»,- կարծում է նա:

Յացենյուկի կարծիքով` Ուկրաինայի կառավարությունը պետք է վաճառի իրեն պատկանող պետական ընկերությունները` բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու համար: