Սև սուրճը` լյարդի ցիռոզի կանխարգելման միջոց


21:15 , 11 ապրիլ, 2014

Սև սուրճը` լյարդի ցիռոզի կանխարգելման միջոցLife.panorama.am-ը գրում է.

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ ողջ աշխարհում մահացության դեպքերի 1.3%-ի պատճառը լյարդի ցիռոզն է: Հիվանդության բուժումը բավական բարդ և ծախսատար գործընթաց է, ինչը ոչ բոլորին է հասանելի: Սակայն ցիռոզի կանխարգելման գործում վերջերս բացառիկ բացահայտում են արել Սինգապուրի գիտնականները: Նրանց պնդմամբ՝ այս հիվանդության առաջացման հավանականությունն էապես նվազեցնում է բնական սև սուրճը:

15 տարի շարունակ գիտնականներն ուսումնասիրել են 45-74 տարեկան 63 հազար մարդու, ովքեր ամբողջ ընթացքում պարբերաբար պատմում էին իրենց կենսակերպի, ինքնազգացողության և սնման ռեժիմի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ