Անծանոթ ու առեղծվածային դեմքեր, որոնք թաքնված են խորհրդավորության մշուշում, սյուրռեալիստական մթնոլորտ, մերթ պայծառ, մերթ թախծոտ տրամադրություն… այս ամենը կարելի է գտնել այս գեղեցիկ լուսանկարների շարքում: Հերոսներից ու հերոսուհիներից ոչ մեկի դեմքը լուսանկարներում հստակ չի երևում: Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է ստեղծվում՝ ասես այս լուսանկարներում ինչ-որ բան անավարտ ու թերի է: Այնինչ իրականում այդ անավարտ վիճակն օգնում է խորհրդավորություն հաղորդել լուսանկարներին, շարժել դիտողների հետաքրքրասիրությունը, նրանց մեջ արթնացնել ավելին իմանալու ցանկությունը: Ո՞վ գիտե, գուցե այս լուսանկարիչները հենց այդ էֆեկտին են ցանկացել են հասնել:
© Ana Luísa Pinto
© Molly Lichten