Զատիկը կդիմավորենք տեղական որակյալ ու թարմ ձվով. խոստանում են արտադրողները


16:57 , 11 ապրիլ, 2014

Emedia.am-ը գրում է.

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել «Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Ստեփանյանին և խոշոր թռչնաբուծարանների ղեկավարներին՝ քննարկելու առաջիկա Զատկի տոնին տեղական արտադրության ձվով բնակչության պահանջարկը բավարարելու, ձվի նախատոնական առևտրի կազմակերպման, վաճառքի գների փոփոխություններ թույլ չտալու հարցեր:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանհասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ արտադրողների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն, ապրիլ ամսին ձվի օրական արտադրությունը շուրջ 150.000 հատով գերազանցում է սպառման մակարդակը: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում ոլորտում նկատվում են աճի և զարգացման անշրջելի միտումներ: Այսօրվա դրությամբ հանրապետություն է ներկրվել ընդհամենը 2.9 մլն ձու, որը զգալիորեն պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ընդ որում ներկրված ձվի վերջին խմաբաքանակը Հայաստան է մտել գրեթե մեկ ամիս առաջ: Հանրապետությունում ձևավորված ձվի գներն ամենացածրն են տարածաշրջանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ