Ներկայումս աշխարհի տարբեր ծայրերում բազմաթիվ ցեղախմբեր կան: Նրանց մշակութային առանձնահատկություններն ու կենսակերպը մեծ հետաքրքրություն են ներկայացնում հետազոտողների համար: Այդ ցեղախմբերից շատերը հետ են մնացել ժամանակակից աշխարհից, սակայն նրանց քոչվորական կենսակերպը կարող է շատերի նախանձը հարուցել: Թեպետ նրանք զրկված են ժամանակակից աշխարհի մի շարք բարիքներից, նրանք կարող են իրենց թույլ տալ ավելի շատ ժամանակ անցկացնել իրենց ընտանիքների ու մտերիմների հետ. նրանք ստիպված չեն ռոբոտի պես օրնիբուն աշխատել: Նրանք ավելի մոտ են բնությանը, քան քաղաքակիրթ աշխարհի մարդիկ: Այս նկարները հասարակ դիմանկարներ չեն, դրանք մեզ խորհելու տեղիք են տալիս: