17:00 , 11 ապրիլ, 2014Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում բնակչության մոտ 70 տոկոսը բնակվում է ետնախորշերում, որին վերևից նայելիս թվում է՝ բլուրները ծածկած են սավանով:

Կարակասի կենտրոնում է գտնվում «Տոռե Դավիդ» 45-հարկանի օֆիսային շենքը, որի կառուցումն անավարտ մնաց 1993թ.-ին, երբ մահացավ դրա նախագծողը և երբ Վենեսուելայի տնտեսությունը անկում ապրեց: Դրանից 8 տարի անց մարդիկ սկսեցին տեղափոխվել լքված շենք, և այսօր այն համարվում է աշխարհի ամենամեծ ուղղահայաց ետնախորշը:

Առանց վերելակների այս շենքում մարդիկ 45 հարկերը ոտքով են բարձրանում և իջնում: Ծերերն ու նրանք, ովքեր ֆիզիկապես թույլ են, առաջին հարկերում են բնակվում, իսկ երիտասարդներն ու առողջները՝ վերևի հարկերում: Երբեմն, ինչպես այս լուսանկարում է պատկերված, մարդիկ պատերն այնպես են ներկում, որ այն ավելի հաճելի տեսք ունենա:

Կարակասում օդի միջին ջերմաստիճանը 28-ն է, և մարդիկ կարիք են ունենում օդափոխության համար ինչ-որ լուծումներ գտնելու, այդ իսկ պատճառով այսպիսի անցքերը պատերում, ինչպես այս լուսանկարում, ծառայում են որպես օդափոխության համակարգ, ինչպես նաև օգնում են շենքում ավելի հեշտ տեղափոխվել:

Շենքի բնակիչները փորձում են կահավորել ու ավելի հարմարավետ դարձնել իրենց բնակարանը՝ հնարավոր առարկաներով: Իսկ պատերը, ինչպես այս դեպքում, նրանք երբեմն ծածկում են թերթերով ու ամսագրերով, որոնք որպես պաստառներ են ծառայում:

Այստեղ յուրաքանչյուր բնակարան սիրով է կահավորված՝ ըստ մարդկանց հնարավորությունների:

Այս շենքում նույնիսկ միկրոտնտեսություններ կան` խանութներ, եկեղեցի ու, ինչպես այս դեպքում, մարզասրահ:

Այս աշտարակը բնակարանային «կմախք» է, որի մեջ յուրաքանչյուրը փորձում է ստեղծել իր հարմարությունները:

Նիգերիայի Լագոս բնակավայրի կենտրոնում է գտնվում Մակոկոն` մոտ 150.000 բնակիչներից բաղկացած համայնք, որն ապրում ու աշխատում է հենց ջրի մակերեսին` մի քանի մետր բարձրության վրա:

Մակոկոն Նիգերիայում բնակչության արագ աճի, ինչպես նաև այն բանի օրինակն է, որ մարդիկ կարող են հարմարվել բնակության համար ամենաանհավանական թվացող պայմաններին:

Մարդիկ այստեղ կյանքն ավելի հարմարավետ դարձնելու համար կառուցել են վարսավիրանոցից մինչև կինոթատրոններ:

Չնայած բազմաթիվ խնդիրներին ու անհարմարություններին՝ այստեղ կարող եք ականատես լինել ջրի վրա լողացող կենդանի երաժշտություն նվագող խմբի:

Նիգերյան կառավարության` տնտեսության զարգացման համար այս տարածքները մաքրելու ծրագրերին ի պատասխան, ճարտարապետ Կունլե Ադեյեմին դպրոց է կառուցել Մակոկոյի երեխաների համար:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում գտնվող Մոկատամի ժայռերի տակի փլատակներում բնակվում են ղպտիները, ովքեր իրենց ապրուստը վաստակում էն քաղաքի տարածքում գրասենյակներից ու տներից դուրս նետված աղբը հավաքելով:

Հավաքված աղբը բերվում է տուն, որտեղ դրանք տեսակավորում են, իսկ հետո դրա մնացորդները` անպետք մասը, նորից թափում են:
Այստեղ աղբակույտերը գրեթե «անտեսանելի են» բնակչության համար, որովհետև աղբի հետ ապրելը նրանց համար սովորական է դարձել:

Դրսից տեսարանը իսկական խառնաշփոթ ու քաոս է հիշեցնում, սակայն երբ ներս ես մտում բնակարաններից մեկը, մթնոլորտն ամբողջովին փոխվում է:

Չինաստանի Շանքսի, Հենան և Գանսու շրջաններում դուք կարող եք ականատես լինել գետնի տակ ժայռերի մեջ մոտ 7 մետր փորված տների: Մինչև 2000-ականների կեսեր այստեղ բնակվող մարդկանց թիվը մոտավորապես 40 միլիոն է հաշվարկվել:

Աղքատ ֆերմերների համար այսպիսի տներ կառուցելու համար այնքան էլ շատ բան չի պահանջվում, պարզապես բա ու մի քանի ընկերներ, ովքեր կօգնեն այս հողերը փորել:
