Էկվադորում կանցկացվի հանրաքվե՝ ջունգլիներում նավթարդյունահանման հարցով


14:42 , 11 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Էկվադորում բնապահպանները հայտնել են, որ հավաքել են անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ՝ Յասունի արգելոցի տարածքում նավթային հանքավայրերի շահագործման հարցով հանրաքվե անցկացնելու համար՝ հայտնում է BBC-ն:

Ակտիվիստների խոսքով՝ հաջակցություն հանրաքվեի անցկացման միջնորդագիրն ստորագրել է ավելի քան 700 հազար մարդ, ինչն ավելի է, քան պահանջում են Էկվադորի օրենքները: 

Ստորագրություններից հետո համընդհանուր հանրաքվեի անցկացման մասին որոշում պետք է կայացնի Սահմանադրական դատարանը: 

Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան խոստացել է, որ Յասունի ազգային արգելոցում նավթարդյունահանումից առաջացած եկամուտները կուղղվեն աղքատության դեմ պայքարին, սակայն ըստ տեղի բնակիչների՝ նավթի արդյունահանումը անդառնալի վնաս կհասցնի Ամազոնի էկոլոգիային: