13:50 , 11 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Google ընկերությունն առաջին անգամ որոշել է Google Glass «խելացի» ակնոցներն ազատ վաճառքի հանել: Ապրիլի 15-ին ԱՄՆ-ում բոլոր ցանկացողները կկարողանան գնել այն Google-ի մասնագիտացված կայքում՝ ասվում է ընկերության հաղորդագրությունում:
Ակնոցի տեսքով՝ մարմնին կրվող համակարգչի կոնցեպտը Google-ը ներկայացրել էր դեռևս 2012-ի ապրիլին: Մեկ տարուց ավելի Google Glass-ի փորձնական տարբերակները հասանելի էին միայն 10 հազար մշակողներին, որոնք դրանք ստացել են անմիջապես ընկերությունից:
Առանց հարկերը հաշվի առնելու՝ այն կարժենա 1500 դոլար:
Հետագայում ակնոցները հասանելի կլինեն տարբեր շրջանակներով ու գույներով:
ԱՄՆ սահմաններից դուրս սարքի ազատ վաճառքի ժամկետները չեն հստակեցվում: