Ֆիգու. Մարզչական գործունեություն կսկսեմ, եթե ...


12:00 , 11 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն նշել է, որ դեռ չի պատրաստվում մարզչական գործունեություն սկսել:

«Կարո՞ղ եմ արդյոք մարզիչ դառնալ: Միայն եթե այնպիսի առաջարկ ստանամ, որից հնարավոր չի լինի հրաժարվել: Հակառակ դեպքում մարզչի դերում ինձ չեմ տեսնում:

Առայժմ ցանկանում եմ երեխաներիս դաստիարակությամբ զբաղվել: Իրավունք չունեմ բաց թողնել այդ հնարավորությունը, քանի որ առանց այն էլ մեծ զոհողություններ եմ արել կյանքում»,- ասել է Ֆիգուն: