Հունգարիան պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային


10:54 , 11 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Ուկրաինա գազի ռևերսային մատակարարում իրականացնել, ինչի համար առկա են բոլոր տեխնիկական պայմանները: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Համապատասխան հայտարարությունը Մարտոնին արել է Բուդապեշտում Ուկրաինայի փոխարտգործնախարար Դանիլո Լուբկիվսկիի հետ հանդիպման արդյունքներով:

Հանդիպման ընթացքում նախարարն ընդգծել է, որ Հունգարիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու Ռուսաստանի կողմից Ղրիմի միացումը ճանաչում անօրինական: