10:05 , 11 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհուրդն ապրիլի 10-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Ուկրաինայի առաջարկած բանաձևը՝ Ղրիմում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրավիճակի մոնիթորինգի մասին: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ մամլո ծառայությունը՝ փոխանցում է Korrespondent.net-ը:
Փաստաթղթում անհանգստություն է արտահայտվում թերակղզում Ռուսաստանի կողմից ավելացող ռազմական ներկայության առնչությամբ, որը սպառնում է կրթական գործընթացին, Ղրիմի բնակիչների խոսքի ազատությանն ու Ղրիմում գտնվող մշակութային ժառանգության օբյեկտներին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուպչիշինը նշել է մարդասիրական բնույթի մարտահրավերները, որոնք կանգնել են Ուկրաինայի և միջազգային հանրության առջև Ղրիմի իրադարձությունների պատճառով:
Գործադիր խորհրդի անդամ պետությունները կազմակերպության գլխավոր տնօրենին կոչ են արել մշտական հիմունքով կատարել Ղրիմում իրավիճակի կոշտ մոնիթորինգ ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության հիմնական ոլորտներում: