Ժոզե Մոուրինյուն տուգանվել է


00:45 , 11 ապրիլ, 2014

Lurer.com-ը գրում է.

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն տուգանվել է 8 հազար ֆունտով Անգլիայի առաջնության 30 -րդ տուրում «Ասթոն Վիլայի» (0:1) հետ խաղում տեղի ունեցած միջադեպի պատճառով. տեղեկացնում է ITV-ն:

Հիշեցնենք, որ թիմերի միջև հանդիպման ժամանակ պորտուգալացին Ռամիրեսի հեռացման համար մտել էր խաղադաշտ և իր դժգոհությունը հայտնել մրցավարին: Վերջինս իր հերթին հեռացրել էր մարզչին խաղադաշտից: