ՀՀ բռնցքամարտի հավաքականի մեծահասակների թիմն ամբողջությամբ վերազինվեց և այսուհետ կստանա աշխատավարձ


21:58 , 10 ապրիլ, 2014

Որպես ՀԲՖ նախագահ՝ այսօր որոշակի հանգստություն ունեմ կապված բռնցքամարտի մեծահասակների ՀՀ հավաքական թիմի մարզիկների հետ, քանի որ հենց այսօր նրանք ամբողջությամբ վերազինվեցին, իրենց մարզումների համար, անհրաժեշտ գույքով: Այսօր մարզիկներին նշանակվեց նաեւ ամսեկան աշխատավարձ, որի միջոցով նրանք կկարողանան հոգալ իրենց մինիմալ ծախսերը: Ես ոչ վաղ անցյալում մարզիկ եմ եղել եւ քաջ գիտակցում եմ այդ պայմանների անհրաժեշտությունը մարզիկի կյանքում: Հենց դա էր պատճառը, որ ես ձեռնամուխ եղա մարզիկների համար այդ պայմանների ստեղծմանը: Համոզված եմ, որ այս տղաների մեջ են մեր ապագա Եվրոպայի, Աշխարհի եւ Օլիմպիական չեմպիոնները: