Այս պահին ՀՀԿ կենտրոնական գրասենյակը մարդաշատ է


20:27 , 10 ապրիլ, 2014

Shamshyan.com-ը գրում է.

Այս պահին Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակը մարդաշատ է, սակայն դեռ Գործադիր մարմինի նիստը չի մեկնարկել:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ի թղթակիցը, նշված գրասենյակ են արդեն ժամանել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ և Գործադիր մարմինի մյուս անդամները:

Քիչ առաջ ժամանեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, և մեկնարկեց դռնփակ նիստը: ՀՀԿ կենտրոնական գրասենյակի բակում հավաքվել են Հայաստանում գործող գրեթե բոլոր լրատվամիջոցների լրագրողներ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ