19:10 , 10 ապրիլ, 2014Հայկական հեռուստաեթերն էլ առաջվանը չէ: Կարծես, թե մենք մոռացել ենք մեր փոքրիկ հեռուստադիտողներին: Այսօր եթերը ողողված է ամենատարբեր ժամանցային հեռուստահաղորդումներով, իսկ մանկական հեռուստածրագրերը, չգիտես ինչու, սակավ են:
Փոքրիկ հեռուստադիտողներին անակնկալ է սպասվում: Մեր մանկության Հաբեթը՝ «Հաբեթ» շոուն, վերադառնում է: Իսկ, թե երբ կտեսնենք նրան էկրաններին պարզել է ArmՏtar.am-ը՝ զրուցելով հենց Հաբեթի հետ:
Վերջին անգամ քանի տարի առաջ եք եթերում եղել:

Վերջին անգամ Հաբեթ շոուն էկրաններին եղել է 2007թ.-ին, երբ ես 7 տարի փոքր էի:
Ինչո՞ւ դադարեցվեց հաղորդումը:
Փորձում էի հասկանալ՝ ե՞ս էի հոգնել, թե՞ ինձնից էին հոգնել, սակայն բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքները վերլուծելով՝ գտա հարցիս պատասխանը, և վերադառնում եմ:
Այժմ ի՞նչ ֆորմատի մեջ է լինելու ծրագիրը :
Լինելու է մանկական կատարումների և տեսահոլովակների հիթ շքերթ, ինչպես նաև մինչև 5 տարեկան երեխաների բազմաժանր ելույթներ... մի խոսքով այնպիսին, ինչպիսին կար ժամանակին: Ամբողջությամբ չբացեմ փակագծերը. շուտով կտեսնեք ինքներդ:
Շարունակությունն` այստեղ