18:17 , 10 ապրիլ, 2014
Ստորև ներկայացվող տպավորիչ լուսանկարները ուրախություն, անմեղություն, հուսահատություն, հետաքրքրասիրություն ու, անկախ դժվարություններից, մեր մեջ ապրելու անսպառ ձգտում են արտացոլում: Նշանակություն չունի, թե որտեղից ենք մենք սերում, հենց այս զգացմունքներն են, որ մեզ միավորում են որպես մարդ:
Հետաքրքրասեր աֆղան աղջիկը բռնել է ամերիկացի զինվորի ձեռքը:

Հյուսիսկորեցին ձեռքով հրաժեշտ է տալիս իր հարավկորեացի եղբորը՝ ընտանիքների միջկորեական ժամանակավոր հանդիպումից հետո:
Տիեզերագնաց Աննա Ֆիշերը նայում է աստղերին, 1985թ.:
Լրագրողը երեխային գրկած վազում է կամրջի վրայով` 1936թ.-ի իսպանական քաղաքացիական պատերազմի ժամանակ փորձելով փրկել նրան:
Կինը՝ Նեպալի Չհետրի ցեղից, 2009թ.:
Լոնդոն, 1960-ականներ: Տղան անցնում է փողոցը:
Ինդիանայում հրշեջը փրկում է 6-ամյա տղային:
Ցուցարարը՝ Պեկինի Տյանանմենի հրապարակում, 1989թ.:
Ջութակահար Նանսի Դինովոն արտասվում է Վանկուվերի եկեղեցում՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի համար ելույթի ժամանակ:
Կու Կլուքս Կլանի փոքրիկ անդամը դիպչում է իր աֆրոամերիկացի ոստիկանի վահանի վրայի իր արտացոլանքին՝ 1992թ.-ի ցույցի ժամանակ:
Կորեական պատերազմում մոտ 60 տարի անհետ կորչելուց հետո գտնվել էր Կլարա Գրանտի ամուսնու դիակը:
100.000 վանական աղոթում է աշխարհի համար:
10-ամյա եմենացի աղջիկը ուրախանում է այն բանից հետո, երբ իմանում է, որ կարող է բաժանվել իր հասուն ամուսնուց:
3 շաբաթական ալբինոս նորածինը քնած է՝ փաթաթված իր զարմիկին:
Վիետնամական պատերազմի ժամանակ գերեվարված լեյտենանտ Ռոբերտ Ստիրմը վերադառնում է իր ընտանիքի մոտ:
Իռլանդացի դեռահասը գոռում է բրիտանացի զինվորների երեսին՝ Հյուսիսային Իռլանդիայում տեղի ունեցող անկարգությունների ժամանակ:
23 ժամ տևած սրտի փոխպատվաստման վիրահատությունից հետո բժիշկ Ռելիգան հետևում է իր հիվանդին: Նրա օգնականը քնած է անկյունում, 1987թ.:
Հիվանդը ոչ միայն հաջողությամբ ապաքինվեց, այլև իր բժշկից էլ երկար ապրեց:
Ցուցարարը քաոսի մեջ դաշնամուր է նվագում:
Ավտոբուսում մարդիկ փրկում են ինքնասպանություն գործել ցանկացող կնոջը, Չինաստան: