16:06 , 10 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
«Ֆուտբոլի արքա» Պելեն խոսել է ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնությունից իր սպասելիքների մասին:
Աշխարհի եռակի չեմպիոնն առանձնացրել է Իսպանիայի ու Գերմանիայի հավաքականներին:
«Գերմանիայի ու Իսպանիայի հավաքականները լավագույնն են աշխարհում:
Բայց, ամեն դեպքում, հավատում եմ, որ Բրազիլիայի հավաքականն աշխարհի չեմպիոն կդառնա: Պետք է զգուշանալ նաև Չիլիի ու Արգենտինայի հավաքականներից»,- հայտարարել է Պելեն: