ԵԽԽՎ-ն Ռուսաստանին զրկել է ձայնի իրավունքից


16:00 , 10 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

ԵԽԽՎ-ն մինչ տարեվերջ բացառել է Ռուսաստանին վեհաժողովի բոլոր ղեկավար մարմիններից՝ Ղրիմի բռնակցման համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

ԵԽԽՎ-ում Ռուսաստանի վերաբերյալ բանաձևի քննարկման ժամանակ որոշում է ընդունվել բոլոր ղեկավար մարմիններց՝ Բյուրոյից, Նախագահական և Մշտական կոմիտեներից Ռուսաստանի բացառման, ինչպես նաև վեհաժողովի դիտորդական առաքելություններում մասնակցության իրավունքից զրկելու մասին: 

ԵԽԽՎ-ն հրաժարվել է սառեցնել Ռուսաստանի անդամակցությունը վեհաժողովին մինչ 2014-ի վերջ: Խորհրդարանականները մերժել են բրիտանացի Ռոբերրտ Ուոլթերի առաջարկը՝ Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների չեղյալ հայտարարման մասին:

Ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովի խոսքով՝ վեհաժողովի գործունեությունում Ռուսաստանի հետագա մասնակցության մասին որոշումը կընդունվի Մոսկվայում: