Վարչապետի խորհրդականներն ազատվել են աշխատանքից


15:26 , 10 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Վարչապետի խորհրդականներ Իգոր Զարգարյանն ու Վարդուհի Պետրոսյանը դեռևս վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ ազատվել են աշխատանքից՝ սեփական դիմումների համաձայն: Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը: 

Թե ովքեր կհետևեն նրանց, պարզ կդառնա այսօր երեկոյան, երբ ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը կներկայացնի նոր վարչապետին: