Երեխաների գլխուղեղի քաղցկեղը կարող է բուժվել՝ վստահեցնում են գիտնականները


14:55 , 10 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Գիտնականները պարզել են, որ երեխաների և մեծահասակների գլխուղեղի գլիոման նույն բնույթը չունի՝ ասվում է Nature Genetics ամսագրում հրապարակված հոդվածում:

Հետազոտության հեղինակներից Պավել Բուչկովիչի խոսքով՝ նախկինում համարվում էր, որ երեխաների ու մեծահասակների գլիոման նույն հիվանդությունն է, ուստի նույն կերպ էր բուժվում, և այն ոչ արդյունավետ էր:

Գիտնականներն ուռուցքի աուտոպսիկ հետազոտություն են կատարել և հայտնաբերել դրա առնվազն 3 տարատեսակ: Հետազոտողները վստահ են, որ գլիոմայի գենետիկ ուսումնասիրության հետագա աշխատանքը կօգնի էական քայլ կատարել առաջ՝ արդյունավետ դեղամիջոցների մշակման գործում: