Տիգրան Ուրիխանյանին այսօր դուրս կգրեն հիվանդանոցից


13:19 , 10 ապրիլ, 2014

Սիրելի կողմնակիցներ, ընկերներ, բարեկամներ, շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ ուշադրության, հոգատարության ու կարեկցանքի համար այս օրերին: Տեղեկացնում եմ, որ այսօր օրվա վերջում հիվանդանոցից դուրս եմ գրվելու՝ աստիճանաբար մտնելով աշխատանքային ռեժիմի մեջ: Յուրաքանչյուրիդ բարեմաղթանքը ապաքինման ճանապարհին ինձ ուժ էր տալիս: Կրկին անգամ շնորհակալություն բոլորիդ: