12:51 , 10 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Կուբայի իշխանությունները ծրագրում են մոտ ապագայում ընդլայնել համացանցին հասանելիությունը ամբողջ բնակչության համար՝ հայտնել է Կուբայի ETECSA հեռուստահաղորդակցական ընկերությունը, որի հայտարարությունը տարածել է Կուբայի ԱԳՆ-ն:
ETECSA-ի ներկայացուցիչ Կառլոս դել Պոտրո Բլանկոյի խոսքով՝ ընկերության նպատակն այս տարի լինելու է ամբողջ բնակչության համար համացանցին հասանելիություն տրամադրելը:
Ներկայում Կուբայում համացանցը հասանելի է հատուկ կիբերսրճարաններում կամ հյուրանոցներում:
Տնային պայմաններում համացանցին հասանելիություն ունեն միայն մշակույթի, արվեստի ներկայացուցիչները, լրագրողները, գիտնականներն ու այլ մասնագետներ: