Վերջապես հանրապետականները բացահայտեցին իրենց ամենամեծ թերություններից մեկը


13:05 , 10 ապրիլ, 2014

Վերջապես հանրապետականները՝ ի դեմս կուսակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի, բացահայտեցին իրենց ամենամեծ թերություններից մեկը: Նրանք լուրջ խնդիրներ ունեն տեսողության, իսկ ավելի կոնկրետ՝ բանականության, տրամաբանության և իրականության ադեկվատ ընկալման հետ: Մասնավորապես, վերոնշյալ անձը հերիք չի Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերի մեջ տեսել է իշխանության հասցեին հնչեցված գովեստի խոսքեր, դեռ մի բան էլ մեծ հրճվանքով դրա մասին հարցազրույցներ է տալիս: 
Լիովին հասկանալի է իշխանության ներկայացուցիչների նման ծանր հոգեբանական վիճակը: ՀՀԿ ներկայացուցիչների շրջանում Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը մշտապես տեսողության և տրամաբանության ճգնաժամի առիթ է դարձել, սակայն այժմ դրան գումարվել է նաև հասարակական-քաղաքական լիակատար մեկուսացվածության անտանելի գիտակցումը: