Էդվարդ Սնոուդենին կշնորհվի Գերմանիայի Ռոստոկի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում


11:56 , 10 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կդառնա Գերմանիայի Ռոստոկ քաղաքի համալսարանի պատվավոր դոկտոր՝ ITAR-TASS-ը: Ապրիլի 9-ին անցկացված քվեարկությանը ընթացակարգը սկսելուն ձայների երեք քառորդով կողմ է եղել համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը ՝ հայտնել է դեկան Հանս-Յուրգեն ֆոն Վեն Վենզիրսկին:

Նրա խոսքով՝ սա Գերմանիայում առաջին դեպքն է, որ Սնոուդենն այդպիսի կոչում կստանա:

Էդվարդ Սնոուդենին պատվավոր դոկտորի կոչում շնորհելու հարցով պաշտոնական քվեարկությունը տեղի կունենա մայիսին: Սպասվող դրական արդյունքի դեպքում նրան պարտավոր կլինեն աջակցել Ռոստոկի Սենատն ու համալսարանի ռեկտորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ