10:48 , 10 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Իսրայելի պաշտպանության նախարարությունն ուղեծիր է արձակել «Օֆեկ-10» հետախուզական արբանյակը՝ գրում է Jerusalem Post պարբերականը:
«Օֆեկ-10»-ն արձակվել է Թել Ավիվից հարավ գտնվող «Պալմահիմ» ռազմաօդային բազայից՝ «Շավիտ» հրթիռակրի օգնությամբ:
Արձակելուց կարճ ժամանակ անց արբանյակը մտել է նախանշված ուղեծիր: Այժմ այն պետք է մի շարք թեստեր անցնի՝ հիմնական համակարգերի գործառույթը ստուգելու համար:
Իսրայելի պաշտպանության նախարարության կարծիքով՝ այս ծրագիրը հնարավորություն կտա արդիականացնելու երկրի ռազմավարական հնարավորությունները: