10:32 , 10 ապրիլ, 2014Panorama.am-ը գրում է.
Ադրբեջանի պատանդների, ռազմագերիների և անհայտ կորածների հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը «ԱՊԱ» լրատվական գործակալությանը հայտնել է, որ հանձնաժողովի անդամներն ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այս պահին գտնվում են ղազախի շրջանում ու բանակցում են հայկական կողմի հետ` Հայաստանին Արսեն Խոջայանին փոխանցելու համար:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այս առնչությամբ Panorama.am-ին ասաց, որ այսօր, Արսեն Խոջայանի հարցով բանակցություններ են նախատեսված, սակայն այս պահին որևէ հստակ բան չի կարող հաղորդել:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունի ասաց, որ վերոնշյալ տեղեկությունները չի կարող հաստատել զուտ այն պատճառով, քանի որ ԿԽՄԿ-ն որպես կանոն պաշտոնական հաղորդագրություն է տարածում միայն բանակցությունների հաջող ընթացքի ու գերիների հայրենադարձումից հետո` խորհուրդ տալով իր հետ կապնվել ավելի ուշ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ