Շախմատային տախտակի գաղտնիքը՝ ՀՀ Սահմանադրության մեջ


22:04 , 9 ապրիլ, 2014

Պատանեկան ոգեւորությամբ եւ ինքնագնահատականի անհիմն թռիչքի փոխարեն, ընդհամենը պետք է կարդալ ՀՀ Սահմանադրության,այս օրերին թոփ տասնյակում հայտնված համապատասխան հոդվածի այս կետը. 4) «Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա/երկրի նախագահը-Մ.Ե./ վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում»: Եվ, եթե կարդալուց հետո եւս կմնա ինքնամոռաց ոգեւորվածությունը, այլեւս դժվար կլինի որեւէ բան բացատրելը:
Հրավիրելով որեւէ ուժի, ՀՀ նախագահը պարզապես կատարում է ՀՀ Սահմանադրության պահանջը, այն է՝ նոր վարչապետ նշանակել «Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա»:
Իսկ եթե որեւէ քաղաքական ուժ այլեւս ասելիք կամ անելիք չունի՝ ապավինելով սիներգիայի օրենքին,ցուգցվանգը ոչ մի մեղք չունի:
Հ.Գ.Շախմատը խորիմաստ խաղ է, եւ,հաղթելու համար հարկ է նախ սովորել զինվորիկների քայլերը: