19:42 , 9 ապրիլ, 2014
Մի զարմանալի հայաստանյան իրողություն դիտարկեմ՝ որքան զարմանալի, այնքան էլ անիմաստ: «Ոչիշխանական» ճամբարի կարծես թե բոլոր մասնակիցները խոսում են ծրագրերից, և այն մասին, որ իրենք դեմ են ոչ թե անձերին, այլ իշխանության գործունեությանը: Բայց խոսել մի՝ իրենց դեպքում, ծրագրերից, իսկ մեկ այլ՝ վարչակազմի դեպքում, գործունեությունից՝ այնքան էլ տրամաբանական չէ: Չեմ կարծում, թե ծրագրային առումով խիստ տարբերություններ կան ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի միջև, և կամ ծրագրային առումով ՀՀԿ-ն երկիրը տանում է դեպի կործանում, իսկ ՀՅԴ-ն՝ զարգացում: Իսկ եթե այնուամենայնիվ ինչ-որ նրբություններ կան, ապա դրանք չեն կարող էական լինել ըստ էության: Ուղղակի պետք է լինել ազնիվ ու ասել՝ վարչակազմը վատ է աշխատում, իսկ մենք կաշխատենք լավ: Էսքան բան, մնացածն ընդամենը ջուր ծեծոցների շարքից է: Իսկ թե իրականում ինչպես կաշխատեն կառավարությանը քննադատողները՝ փառք Աստծո, տեսել ենք, ու մնացել դժգոհ: