Աբովյան փողոցում շինարարությունը կասեցված է


15:31 , 16 հուլիս, 2012

Աբովյան 19 շենքի դիմաց փորած փոսն այժմ ծածկում են, շրջակայքը փակվում է. Շինարարությունը կասեցված է: 
Շինարարության տարածքում հավաքված են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ, ինչպես նաև ակտիվիստներ: 
Թեղուտի ակտիվիստներից Լևոն Գալստյանն ասաց, որ 15 րոպե առաջ ահազանգել է Ոստիկանությանը անօրինական շինարարություն իրականացնելու մեղադրանքով (շինարարությունն անօրինական է, քանի որ շինարարության մասին վկայող որևէ ցուցանակ չկա), բայց ոստիկանները դեռ չեն եկել...