Երազկոտ ու թախծոտ աղջիկներ՝ Վիտալի Ֆրոնզի զգացմունքային ֆոտոշարքում (22 PHOTO)


18:32 , 9 ապրիլ, 2014

Լուսանկարիչ Վիտալի Ֆրոզնը ստեղծել է դիմանկարների յուրահատուկ շարք, որում վառ կերպով արտացոլված է կանացի հմայքն ու նրբագեղությունը: Այս լուսանկարները դիտողներին ստիպում են մի պահ կտրվել իրականությունից ու երազների գիրկն ընկնել: Հատուկ լուսավորությունը բանաստեղծականություն է հաղորդում լուսանկարների այս շարքին: Վիտալի Ֆրոնզի և նրա բնորդուհիների միջև մտերմիկ հարաբերություններ են տիրում: Հենց դրա շնորհիվ էլ լուսանկարչին հաջողվում է ներթափանցել նրանց հոգու խորքը և իր լուսանկարներում պատկերել նրանց բազմաբնույթ էմոցիաները: Այս լուսանկարներում պատկերված աղջիկների աչքերում անսահման թախիծ ու երազկոտություն է ամփոփված: