Ապրիլի 15-ին աշխարհն ականատես կլինի «արյունոտ լուսնին»


17:00 , 9 ապրիլ, 2014

Heres Why Everyones Acting Like April Will Be the Worst Month Ever

Եթե կարծում եք, թե ապրիլը հերթական սովորական ամիսներից մեկն է, ապա սխալվում եք: Այսօր ամբողջ համացանցը քննարկում է ապրիլ ամսվա ընթացքում սպասվելիք տիեզերական իրադարձությունները, ահա թե ինչու`
♦ Ապրիլ ամսվա ընթացքում երկու լուսնային խավարում է սպասվում, որոնցից մեկը` ամբողջական:

♦ Լուսնային խավարումը կարմիր տեսք կունենա, այդ իսկ պատճառով այն այլ կերպ «արյունոտ լուսին» են անվանում:

♦ Այս «արյունոտ լուսինը» չորս ամբողջական լուսնային խավարումներից մեկն է, որոնք տեղի կունենան հաջորդ երկու տարվա ընթացքում: Սրանք կոչվում են լուսնային խավարման «տետրադ» կամ քառյակ:

♦ Տետրադը հազվադեպ տեղի ունեցող երևույթ է: Չնայած միայն 21-րդ դարում 8 տետրադ է սպասվում:

♦ Արյունոտ լուսինը գերբնական երևույթ է՝ ասում են կրոնավոր մարդիկ՝ ավելացնելով, որ ամբողջ մարդկությանը բեկումնային փոփոխություններ են սպասվում:

♦ Արյունոտ լուսինը կարմիր գույն ստացած լուսինն է, որը գիտականորեն բացատրելի երևույթ է, իսկ փոփոխություններ ու բեկումնային երևույթներ միշտ էլ տեղի են ունենում, ասում են գիտնականները:

Ինչևէ, ապրիլի 15-ին տեղի կունենա ամբողջական լուսնային խավարում, որը լուսնային խավարման քառյակի առաջին «արյունոտ լուսինն» է:

NASA-ի (ԱՄՆ ազգային ավիացիայի և տիեզերական հետազոտությունների գործակալության համաձայն՝ տարեկան միջինում երկու լուսնային խավարում է տեղի ունենում, սակայն բոլորը չեն, որ ամբողջական են, և միշտ չէ, որ հնարավոր է տեսնել դրանք: Ապրիլի 15-ի լուսնային խավարումը տեսանելի կլինի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից՝ այդ թվում Ավստրալիայից, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներից: 

Քառյակի հաջորդ լուսնային խավարումները կլինեն`
Հոկտեմբերի 8, 2014թ.
Ապրիլի 4, 2015թ.
Սեպտեմբերի 28, 2015թ.

Խավարումների այս հաջորդականությունը հազվադեպ հանդիպող երևույթ է:
NASA-ն հաղորդում է, որ չնայած միայն 21-րդ դարում 8 լուսնային խավարման տետրադ է սպասվում, այնուամենայնիվ, 1600-1900թթ.-ին` երեք դարերի ընթացքում, ոչ մի տետրադ ընդհանրապես չի եղել: Նախորդ դարում դրանք հինգն էին: Իսկ 21-րդ դարի տետրադների ժամանակագրությունը հետևյալն է`

1. 2003 – 2004թթ.
2. 2014 – 2015
թթ.
3. 2032 – 2033
թթ.
4. 2043 – 2044
թթ.
5. 2050 – 2051
թթ.
6. 2061 – 2062
թթ.
7. 2072 – 2073
թթ.
8. 2090 – 2091
թթ. 

Լուսինն անվանում են «արյունոտ», որովհետև այն կարմիր տեսք է ընդունում Երկրի մթնոլորտում լույսի բեկման հետևանքով: Այդ նույն պատճառով է, որ երկինքը մայրամուտի ժամանակ կարմրում է:

 

Animation april 15 2014 lunar eclipse appearance.gif

Շատերը տիեզերական այս իրադարձությունները կապում են Քրիստոսի երկրորդ գալուստն ազդարարող նշանների հետ: Մյուսներն էլ հավատացած են, որ սրանք նշաններ են, որոնք կանխագուշակում են աշխարհում տեղի ունեցող շրջադարձային իրադարձությունները,  այդ թվում՝ Մերձավոր Արևելքում այնպիսի զարգացումներ, որոնք մեծ ազդեցություն կունենան ամբողջ աշխարհի վրա:
Ինչևէ, ապրիլին նաև այլ տիեզերական իրադարձություններ են սպասվում:

Ապրիլի 22, 23 - երկնաքարային անձրև
Ապրիլի 29 – արեգակնային խավարում