«Դուք գնում եք վտանգավոր ճանապարհով. Տիգրան Սարգսյանը զրուցեց «Դ!ԵՄ ԵՄ»-ի ակտիվիստների հետ


15:48 , 9 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կազմակերպած ակցիային անակնկալ կերպով Կառավարությունից իջավ հրաժարականի տված վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ակցիայի մասնակիցներին առաջարկեց նրանց հարցի պատասխանը ստանալ համատեղ աշխատանքի միջոցով: 

«Խնդրում եմ, գործընկերներ, եթե պատրաստ եք աշխատելու, որպեսզի այդ օրենքը դրվի աշխատանքային խմբի քննարկմանը, ապա աշխատենք: Իրավասու մարմինը պետք է քննանրկի Ձեր բարձրացրած հարցը և Դուք կարող եք մասնակցել, կամ պետք է լցվեք համբերությամբ, որ քննարկվի հարցը ու պատասխան տրվի: Եթե ուզում եք ստանալ պատասխան, ևս մեկ անգամ ուզում եմ հրավիրել երկխոսության, առաջարկում եմ չքննարկել փողոցում: Դուք խախտում են այն քաղաքացիների իրավունքը, որոնք իրավունք ունեն օգտվել այս ճանապարհից»,- ասաց Տիգրան Սարգսյանը՝ շարունակելով, որ «Դ!ԵՄ ԵՄ»-ը գնում է վտանգավոր ճանապարհով: «Դուք խախտում եք այլ անձանց իրավունքները՝ պաշտպանելով Ձեր իրավունքները, Ձեր բոլոր փաստարկները պատրաստ ենք լսել: Սպասում ենք Ձեզ կառավարության դահլիճներում»,- այսպես ավարտեց իր խոսքը նա: