Արևմուտք-Ռուսաստան դիմակայության արանքում միայն Ուկրաինան տուժեց


15:40 , 9 ապրիլ, 2014

Պատճառա-հետևանքային կապերի գլխիվայր շրջած ներկայացնելը լրագրողների և քաղաքական վերլուծաբանների սիրած հնարքներից մեկն է՝ իրենց ուզածով ժողովրդական լայն մասսանների գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկելու համար: 
Հիշեք հանճարեղ Թումանյանի «Մի կաթիլ մեղրը», երբ երկու գյուղ իրար կոտորում են վաղուց մոռացած, թե ինչից առաջացավ այդ դաժան դժբախտությունը:
Հիմա Արևմուտք-Ռուսաստան դիմակայության մասին ինչ ասես՝ ասում են՝ մոռանալով, որ ամեն ինչ սկսվեց պարզ ու հասարակ մի տնտեսական պայմանագրից, որի ոչ հեռանկարն էր հայտնի ոչ էլ դերն ու նշանակությունը: Մեջտեղը Ուկրաինան տուժեց ու դարձավ կռվի թատերաբեմ: Արդեն մոտենում են քաղաքացիական պատերազմին: