14:51 , 9 ապրիլ, 2014Lragir.am-ը գրում է.
Ուկրաինան դադարեցրել է ռուսական գազի հոսքը երկիր Գազպրոմի հաստատած բարձր գների պատճառով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանը: Պրոդանն ասել է, որ Ուկրաինան մտադիր է բանակցություններ վարել հին գնի վերադարձի մասին, որը հաստատվել է 2014 թվականի առաջին եռամսյակում:
Նախարարը հաստատել է, որ Կիևը մարտին ստացած գազի համար դեռ չի վճարել: Նախորդ ամսվա ընթացքում Ուկրաինան 550 միլիոն դոլար պարտք է կուտակել:
Նախարարը նշել է նաև, որ Ուկրաինան ստացել է Եվրամիության աջակցությունը Սլովակիայից գազի հետադարձ մատակարարման հարցում: Եվրոպական գազային ընկերությունները հաստատել են, որ մատակարարման հարցում տեխնիկական խնդիրներ չկան:
Տեղեկացնենք, որ Գազպրոմն ապրիլի 1-ից 80%-ով թանկացրել է Ուկրաինային մատակարարվող գազը՝ 1000 խ/մ դիմաց 268.5 դոլարից հասցնելով 485 դոլարի: