Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական հարցազրույցի պատմական մեսիջները


14:10 , 9 ապրիլ, 2014

1. Կառավարությունը հրաժարական տվեց, որ Ծառուկյանը Իվանաշվիլի չդառնա: Ապրեմ ես, որ էն օրը ելույթ ունեցա:
2. Ես վերջնականապես տղայավրի ասըմ եմ. «Հրաշալի քառյակիս ցավը տանեմ, ափսոս, որ ես չեմ իրենց «դեմքը», բայց ջհանդամ (վայ, Տիկոյիս կարոտեցի), զատո իմ անունն էլա ֆռում»: 
3. Կառավարությունը հրաժարական տվեց, քանի որ ապրիլի 28-ին պետք է հայտնեինք կառավարության հրաժարական տալու մասին մեր դիրքորոշումը (հա, էս մասը ես էլ չջոգի, բայց դե Զուրաբյան սթայլ ա էլի):
4. Քառյակում գտնվող յուրաքանչյուր կուսակցություն ունի 35.000 բալելշիկ: (Ծառուկյանի ու Զուրաբյանի աչքից հեռու. իրանք սաղ օրը կես միլիոնից են խոսում):
5. Իմ ելույթը չլիներ, էս «Դեմ»-ի երիտասարդները ապրուստ չունեին: 
6. Ուկրաինային մայդանը մեյդան մի բերեք էլի, ես էլ եմ Պուտին ձյային շատ սիրըմ, մեր Ծառուկյան ախպերն էլ: 
7. Ջհանդամ (ականջդ կանչի նախկին վարչապետ), որ ասում եք ՀԱԿ «մեռած ա», բայց, պապայի արև, խնդրում եմ մի ասեք էլի, որ Բարգավաճը քաղաքական գործոն չի: 
8. Ձեռի հետ Սերժին էլ եմ էլի «պահում», սաղդ կպնում եք, բայց ինքը էնքան էլ վատը չի, ոնց դուք եք պատկերացնում: Պուպուշ ա Սերժը, էս Զուրաբյան ա էլի մեկ-մեկ համը հանում ա:
9. Ծառուկյանիս ասել եմ, որ Զուրաբյանիս լավ նայի, ես աջս քաշած ապրում եմ:
10. Էն Նիկոլին չկարդաք, ինչ ուզում եք իմանաք, Զուրաբյանի սայտից կարդացեք: