Արամ Սուքիասյան. Վերջին զանգի օրերին տնօրենները կրկին զգուշացվելու են


13:43 , 9 ապրիլ, 2014

Արամ Սուքիասյան. Վերջին զանգի օրերին տնօրենները կրկին զգուշացվելու ենPanorama.am-ը գրում է.

Վերջին զանգի օրը (դեռևս հստակեցված չէ) Երևանի քաղաքապետարանը Ազատության հրապարակում կազմակերպելու է տոնական միջոցառում: Այս մասին ասուլիսում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:

«Կոչ եմ անում բոլոր ծնողներին, մանկավարժներին շրջանավարտներին ուղղորդել մասնակցելու Ազատության հրապարակում կայանալիք միջոցառմանը, այլ ոչ թե այլընտրանքային միջոցառումների, հատկապես որ դրանք ծախսատար են»,- ասաց նա: 

Փոխքաղաքապետը նաև հույս հայտնեց, որ շրջանավարտները հենց իրենք էլ կնախընտրեն Ազատության հրապարակում կայանալիք միջոցառումը: 

«Դրամահավաքության խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է: Հսկողություն սահմանվելու է նաև վերջին զանգի օրերին: Տնօրենները կրկին զգուշացվելու են: Դրամահավաքության պատճառով ընդհուպ տնօրեններ են ազատվում»,- ասաց Արամ Սուքիասյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ