Արդեն տևական ժամանակ է՝ ռեփեր Դավոյին՝ Դավիթ Միրոյանին, էկրաններին չենք տեսնում: Նրա համագործակցությունը Արփիի ու ԴերՀովայի հետ տարիներ առաջ դարձավ հիթ: Իսկ այժմ ինչո՞վ է զբաղված ռեփերը, ի՞նչ ակնկալեն նրանից երկրպագուները. Life.panorama.am-ը Դավոյի հետ խոսել է այս և այլ հարցերի շուրջ:
-Աշխատում եք Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես հեռուստաարտադրական ծառայության ղեկավար, իսկ շարունակո՞ւմ եք երգել, այս տարի ձեզնից նոր երգ ակնկալե՞նք:
-Ամեն ինչ անում եմ, որ այս տարի ինչ-որ գործ ներկայացնեմ, բայց կհասցնեմ, թե ոչ՝ դեռ չեմ կարող ասել:
- Հայաստանում ռեփի զարգացման տենդենցներն ինչպե՞ս եք գնահատում:
-Ռեփի վերաբերյալ խիստ սուբյեկտիվ պատկերացումներ ունեմ: Իմ կարծիքով՝ հայկական ռեփն իմաստային առումով միայն ու միայն դեգրադացվել է, մի լուսավոր կետ կա. կարդալաոճի առումով զարգացումը խիստ ակնհայտ է:
-Դուք, կարծեմ, առաջինն էիք, ով Հայաստանում «փափուկ» ռեփ երգեց՝ ԴերՀովայի ուԱրփիի հետ համատեղ երգի շրջանակներում:
Ռեփի այդ տեսակը ձեզ դո՞ւր է գալիս:
- Կարծում եմ՝ ես առաջինն էի, ով փորձեց Հայաստանում կոմերցիոն հիփ-հոփ ներկայացնել: Իսկ դուր գալ-չգալու հարց չկա, ուղղակի այդ ժամանակ դա էի ուզում անել ու արեցի:
