13:28 , 9 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ մտադիր չէ հրապարակայնորեն մեկնաբանել կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավիի հայտարարությունը:
Չավին հայտարարել է, որ Բուսկետսը «կլասիկո»-ի ժամանակ չէր տրորել Պեպեի գլուխն ու վատ վերաբերմունքը նրա նկատմամբ անարդարացի է:
Ավելի վաղ Կասիլյասը հայտարարել էր, որ այդ արարքի համար կապտակեր Բուսկետսին:
«Եթե ես ու Չավին խնդիրներ ունենանք, ապա դրանք կլուծենք առանց հրապարակային դարձնելու: Չենք պատրաստվում հրապարակային հայտարարություններ անել: Մենք 30-ն անց ենք, և նման պահերն արդեն դուրեկան չեն»,- հայտարարել է Կասիլյասը: