13:04 , 9 ապրիլ, 2014Lragir.am-ը գրում է.
Ճապոնական Տոյոտա ընկերությունը ողջ աշխարհում 27 մոդելի 6.39 միլիոն ավտոմեքենա է հետ կանչում առկա խնդիրների պատճառով, գրում է foxnews.com-ը:
Թերությունների պատճառով վթարներ տեղի չեն ունեցել, սակայն շարժիչի միացման խնդրի պատճառով երկու անգամ հրդեհ է բռնկվել: Մի շարք ավտոմեքենաներ հետ են կանչվել մեկից ավելի խնդիրների պատճառով:
Տոյոտայի հայտարարության մեջ նշված է, որ նստատեղերի, անվտանգության բարձիկների համակարգին միացված լարի, շարժիչի թերություններ են հայտնաբերվել: Հետ կանչվող մոդելների թվում են Կորոլան, ՌԱՎ 4-ը, Մատրիքսը, Յարիսը, Հայլենդերը, Տակոման: