Վրաստանը սահմանում է գինու և բրենդիի արտահանման ռեկորդներ


12:58 , 9 ապրիլ, 2014

georgia-wines-in-russiaAraratnews.am-ը գրում է.

Վրաստանն այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստան է արտահանել 11,013 մլն շիշ գինի (0,75լ), ինչը կազմել է Վրաստանից գինու արտահանման 71,1%-ը հունվար-մարտ ամիսներին:

Վրաստանի գինու ազգային գործակալության տվյալներով` առաջին եռամսյակում ընդհանուր առմամբ արտահանվել է 15,488 մլն շիշ գինի, մինչև 243%-ով ավելին է նախորդ տարվա նույն ցուցանիշից: Վրացական արտահանման առաջին հնգյակում են Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, Լեհաստանը և Լատվիան:

Ընդհանուր առմամբ, արտահանվել է 51,2 մլն դոլարի գինի, ինչը 290%-ով ավելին է նախորդ տարվա նույն ցուցանիշից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ