13:58 , 9 ապրիլ, 2014Մասիեխ Դակովիցը լեհ լուսանկարիչ ու ճանապարհորդ է: Ներկայումս նա բնակվում է Հնդկաստանի Մումբայ քաղաքում: Նա համալսարանն ավարտել է ինֆորմատիկայի մասնագետի որակավորմամբ, սակայն հետագայում որոշել է զբաղվել լուսանկարչությամբ և ֆոտոլրագրությամբ: Մասիեխին հաջողվեց կարճ ժամանակում մեծ հաջողությունների հասնել: Ներկայումս նա Wideangle լուսանկարչական ընկերության անդամ է, ինչպես նաև Third Floor Gallery ընկերության համահիմնադիր: Նա բազմաթիվ լուսանկարչական նախագծեր է իրականացրել և սկսնակ լուսանկարիչների համար սեմինարներ կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում: Նա հիմնականում հետաքրքրվում է լուսանկարչության վավերագրական և ճանապարհորդական ուղղություններով: Մասիեխի լուսանկարները ցուցադրվել են բազում երկրներում` Գերմանիայում, Լեհաստանում Մեծ Բրիտանիայում, և այլն: Նա մասնակցել է մի շարք լուսանկարչական մրցույթների և արժանացել մրցանակների: Ֆրանսիայում նրա լուսանկարները ցուցադրվել են ֆոտոլրագրության հեղինակավոր Visa Pour l’Image միջազգային փառատոնի շրջանակներում: 2012 թ.-ի հոկտեմբերին լույս տեսավ նրա առաջին մենագրությունը՝ «Քարդիֆը մութն ընկնելուց հետո»:














