Թունավորում Երևանում


10:38 , 9 ապրիլ, 2014

Թունավորում ԵրևանումPanorama.am-ը գրում է.

Այսօր, ժամը 04.28-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Երևանի Կարապետյան փողոցի բնակիչներ՝ 30-ամյա Պ. Հ.-ն, 60-ամյա Ղ. Հ.-ն տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ, իսկ 11-ամյա Ա. Ա.-ն և 13-ամյա Մ. Ա.-ն` «Մուրացան» ԲԿ:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: