Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


10:17 , 9 ապրիլ, 2014

Փնտրվում է....

Փնտրվում է «Հրաշալի քառյակը»: Հրաշալի Ֆենթզի կարող էր գրել, ասենք, «Մատանիների տիրակալը» գրքի հեղինակ Տոլկինը: Անունը համապատասխանում է ֆենթզի գրքերին, գործողությունները համապատասխանում են, հայտարարությունները համապատասխանում են: Նրանք հիմա չգիտեն՝ քառյա՞կ են, եռյա՞կ են, թ՞ իրանց մոտ ջունգլիների օրենքն ա՝ ամեն մեկը իրա համար:

Փնտրվում են այն մարդիկ, ովքեր Արամ MP3-ի անգլերեն խոսալու վրա այդքան ուրախացել են: Ուզում եմ տեսնեմ՝ նրանցից քանի տոկոսն է Արամից լավ անգլերեն խոսում, կամ ընդհանրապես անգլերեն տառերը գիտի՞, թե ոչ: Վերջ տվեք էլի, սաղդ դարձել եք և՛ երաժշտագետ, և՛ լեզվաբան, բայց հիմնականում ո՛չ առաջինից, ո՛չ վերջինից գլուխ չեք հանում:

Փնտրվում է Մխիթարյանի իրական խաղը: «Ռեալ Մադրիդը» երեկվա խաղից հետո, եթե դարձավ մրցաշարի հաղթող, ամենայն հավանականությամբ, այս տարին կկոչի Մխիթարյանի անունով, որովհետև Մխիթարյանը շատ բարի գտնվեց նրանց հանդեպ:

Ադրբեջանցիները չեն կարողանում իրենց տեղը հանգիստ նստեն: Կրկին դիվերսիոն հարձակում են արել, բայց մեր դիրքապահները ետ են շպրտել նրանց, նահանգի ճանապարհին ադրբեջանական կողմը 3 զոհ է տվել և բազմաթիվ վիրավորներ: Սրանք չեն հասկանում, որ մեր կողմերրում երևալ պետք չի:

ՍԴ-ն կարդացել ա իրա 64-էջանոց որոշումը, հետո մեկնաբանել ու քաշվել ա մի կողմ: Սակայն ոչ մի ձև այդ որոշումը ու իրենց մեկնաբանությունը իրար չեն համապատասխանում: Հիմա ՍԴ-ն երևի իր մտքում ասում ա՝ տեսաք, ոնց կարողացա սաղիդ մտածելու բան տամ, իսկ դուք ռուբիկ-կուբիկ հավաքելն եք ասում, որ դժվար ա, դե մեր ասածը հավաքեք: