03:50 , 9 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Twitter-ի միկրոբլոգների ցանցը, ձգտելով օգտատերերի լայն շրջանակներին ավելի գրավիչ դառնալ, մշակել է պրոֆիլների արտաքին տեսքը, այն նմանեցնելով Facebook-ի և Google+-ի էջերին, գրում է hitech.vesti.ru-ն: Նոր դիզայնը փորձարկվել է փետրվար ամսից: Այն ներառում է լայն լուսանկար-շապիկը, որի վրա տեղադրված է քառակուսի անձնանշանը, ինչպես նաև ավելի տարածված գրառումները առանձնացվել են խոշոր տառերով:
Անձնանշանի տակ տեղադրված է օգտատիրոջ մասին կարճ տեղեկատվությունը, նրա ֆոլովերները և ներբեռնված լուսանկարները: Facebook-ից այն տարբերվում է միայն նրանով, որ ընկերների ցուցակը տեղադրված է լուսանկարներից առաջ: Խորհուրդ տրվող օգտահաշիվներն ու թրենդներն անցել են աջ կողմ:
Twitter-ի վեբ-տարբերակի նոր դիզայնը մոտակա շաբաթներին աստիճանաբար կներդրվի: Թե երբ այն կհայտնվի բջջային տարբերակում, հայտնի չէ: Տեսնել, թե ինչպիսի տեսք կունենան փոփոխությունները, հնարավոր է արդեն հայտնիների՝ Միշել Օբամայի, Զաք Էֆրոնի, Չեննինգ Տատումայի և Ֆլոյդ Մեյվեզերի էջերին:
