Վրիպումների երեկո. Բորուսիա – Ռեալ՝ 2:0. Գերմանական ակումբը լքում է պայքարը:
Այսօր ավարտվեց Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի՝ «Բորուսիա» - «Ռեալ» դիմակայությունը: Հանդիպումն ավարտվեց «Բորուսիայի» հաղթանակով՝ 2:0 հաշվով: Չնայած հաղթանակին` «Բորուսիան» լքում է պայքարը:
Առաջին խաղում «Ռեալի» վստահ հաղթանակ (3:0) տանելուց հետո, թվում էր, թե այսօր լարված պայքար չի սպասվելու, եւ հանդիպման 17-րդ րոպեին կային բոլոր նախադրյալները՝ «Բորուսիայի» հնարավորությունների վրա խաչ քաշելու համար, սակայն 11-մետրանոց հարվածը չկարողացավ հստակ իրացնել Անխել դի Մարիան: Առաջին խաղակեսում «Բորուսիան» կարողացավ երկու գոլ խփել եւ երկրորդ խաղակեսը մեկնարել երկու գնդակի առավելությամբ: Երկրպագուների ֆանտաստիկ աջակցությամբ, Վայնդենֆելերի, Հյումելսի եւ Ռոյսի փայլուն խաղի շնորհիվ սպասել էր, որ «Բորուսիան» կկարողանա նաեւ երրորդ գոլը խփել: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարպասը գրավելու անհավանական հնարավորություններ ուներ, բայց բախտը երես էր թեքել հայ կիսապաշտպանից:
«Բորուսիա» - «Ռեալ»՝ 2:0 (Առաջին հանդիպումը՝ 0:3)
Գոլերը՝ Ռոյս 24, 37: