23:08 , 8 ապրիլ, 2014
Allsport.am-ը գրում է.
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի` «Բորուսսիա Դորտմունդ»-«Ռեալ Մադրիդ» հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացեց Մարկո Ռոյսը: Նախքան Ռոյսի գոլը, հյուրերը հաշվի մեջ անցնելու հիանալի հնարավորություն ունեին, սակայն 17-րդ րոպեին Անխել դի Մարիան չկարողացավ 11 մետրանոց նշակետից գրավել Ռոման Վայդենֆելլերի պաշտպանած դարպասը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում 3:0 հաշվով հաղթել են մադրիդցիները: