Քիմիական զենքի ավելի քան կեսը դուրս է բերվել Սիրիայից. Քերի


22:59 , 8 ապրիլ, 2014

Emedia.am-ը գրում է.

Սիրիայից դուրս է բերվել քիմիական զենքի կեսից ավելին:Այս մասին սենատում կայացած լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

«Ես երեկ զրուցել եմ Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրենի հետ: Այս պահին Սիրիայից դուրս է բերվել քիմիական զենքի 54%-ը և մոտակա օրերին դեպի Դամասկոս կուղևորվի երկու մեծ խմբաքանակ»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Քերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ