Առաջիկա օրերին սպասվում է անձրևային եղանակ


19:52 , 8 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Հանրապետության տարածքում` ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում, 10-ին, 11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավային՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 9-ին կնվազի 2-4 աստիճանով, 10-13-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: 

Երևանում՝ ապրիլի 9-ին սպասվում է, 10-ին, 11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: 

12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: