«Վարդավառի» հակառակ կողմը


11:10 , 16 հուլիս, 2012

Իմ իմացած ամենավայրենի «տոները»՝ ջրոցին, լոլիկ ու նարինջ նետոցին, հարավի ժողովուրդների՝ հայերի, իսպանացիների ու իտալացիների ստեղծագործությունն են։ Բայց հետաքրքիր է՝ նրանք հարձակվում են դեպքի՝ նետոցու, հիմնական վայրերից հեռու անցորդների վրա։
Երեկ երեխաների մի հրոսակախումբ համարյա ջրեց ընտանիքս (ես, կեսս, երկու դստրերս). ընդ որում, երբ առաջին խումբը հրոսակավորների եկավ՝ արգելեցի, մյուսն եկավ՝ հազիվ ինձ զսպեցի, որ...։ Բայց շենքի հարկից ջրելը հո չես արգելի։ Ընդ որում, բարկությանս ի պատասխան մի ձյաձյա ախմախ դեմքով ժպտում էր վերևից։ Հիմա հեռախոսիս սենսորը փչացել է։ Անկասկած, ես միակը չեմ, որ վայրենության զոհ դարձա։