ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը «սարսափած է» Քեսաբի դեպքերից


16:38 , 8 ապրիլ, 2014

Emedia.am-ը գրում է.

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունի խոսնակն անդրադարձել է վերջին դեպքերին, որոնք տեղ են գտել Սիրիայում:

Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը, խոսնակը փոխանցելով Պան Գի Մունի կոչը, նշել է, որ կողմերը պետք է գործադրեն իրենց բոլոր ջանքերը, որպեսզի պահպանվեն երկրում առկա կրոնական ու ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանվածությունը:

«Հոմսում հայր Ֆրանս վան դեր Լագթի սպանությունն իր հերթին ևս մեկ անգամ ապացույցն է դրա, որ կողմերը հավասարապես պատասխանատու են բոլոր այն դժբախտությունների ու դաժանությունների համար, որոնք տեղ են գտնում Սիրիայում»,- նշել է իր խոսքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը, ով նաև ընդգծել է, որ Պան Գի Մունի համար ևս մեկ ազդակ էր ուղղված Սիրիայի կողմերին այն, ինչ տեղի ունեցավ Քեսաբի շրջանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ